Karen Grigoryan's interview for "Iravunq" newspaper

ԱՄԵՆ ԲԱՆ ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՋԵՐՄ ԼԻՆԵՐ ՈՒ ԲՆԱԿԱՆ
2011-ին կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հրաժեշտ կտա տանից բավական հեռու:
Ամանորը կնշեմ իմ նոր ընկերների հետ` Լոնդոնում, ավելի կոնկրետ` ակումբներից մեկում: Մի փոքր տարօրինակ է ինձ համար իմ իսկ ընտրությունը, բայց միջավայրը այլ է: Ստիպված եմ համակերպվել, որովհետեւ այժմ ընտանիքից հեռու եմ: Ինչեւիցե, կարծում եմ` լավ ժամանակ պետք է անցկացնեմ: Ամեն դեպքում նախատոնական այս օրերին երիտասարդ կոմպոզիտորը ակտիվորեն պատրաստվում է Ամանորին. ՙՑավոք սրտի, հիմա ավանդական հայկական սեղանին պատրաստվելու անհրաժեշտությունը չունեմ: Փոխարենը` ակտիվ պատրաստվում եմ տոնական եթերին Լոնդոնից: Այնպես որ, ամեն դեպքում, ամանորյա իրարանցումը ինձ համար էլ է բնական երեւույթ՚: Չնայած Կ. Գրիգորյանն արտասահմանում է, բայց չի մոռացել հարազատներին նվերներ գնելու մասին. ՙԱնկեղծ ասած, արդեն գնել եմ ու դեռ շարունակում եմ գնել: Լոնդոնը, կարծում եմ, աշխարհի ամենալավ քաղաքներից մեկն է այդ հարցում. միայն ազատ ժամանակ ու մեծ գումարներ, եւ ահա լոնդոնյան շոփինգը սկսված է՚: Իսկ իր համար Ձմեռ պապից հետ է ուզում հավատը հրաշքների ու մարդկանց հանդեպ.Ես կորցրել եմ հավատս, ու շատ դժվար է ապրել:
Միգուցե սենտիմենտալ կթվամ, բայց իրոք, կցանկանայի, որպեսզի գոնե այս տոնական օրերին ամեն բան մի փոքր ավելի ջերմ լիներ ու բնական: Պետք է ասեմ, որ ամանորյա հրաշքների չեմ հավատում, բայց ամեն դեպքում փորձում եմ հավատալ՚: Ի դեպ, Ամանորին ոչ միայն հարազատներին են անակնկալներ սպասվում, այլեւ ունկնդիրներին. ՙԻհարկե, միշտ խնամքով պատրաստում ու բոլորին ներկայացնում եմ իմ անակնկալները, եթե մինչ այս` միայն հայ հանդիսատեսին, ապա այսուհետ` նաեւ եվրոպացի: Չեմ բացի անակնկալները, որպեսզի դրանք մնան այդպիսին՚: Իսկ ամփոփելով Լոնդոնում անցկացրած գրեթե երկու ամիսները` վերջինս նշեց.
Չեմ ասի, թե շատ բան եմ արել: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ սովորում եմ ու մենակ եմ ապրում, դա ավելի է դժվարացնում ամեն բան: Մյուս կողմից` շատ կարեւոր հանդիպումներ ու պայմանավորվածություններ ունեմ, որոնք էլ շատ շուտով մեկը մյուսի հետեւից կներկայացնեմ ձեր դատին: Ասեմ, որ ձեւաչափային առումով մեծ փոփոխություններ է կրելու ամեն բան, կզգացվեն թարմ շունչ եւ նոր մոտեցումներ՚: Ի տարբերություն շատերի, Կարեն Գրիգորյանը բոլորովին էլ ուրախ չէ, որ տանից ու ընտանիքից հեռու է նշելու Նոր տարին:
www.iravunk.com

0 comments:

Post a Comment